ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես

Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես
24.08.2024 | 21:23

Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը:

Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:

Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր գաղափարական համոզմունքներից:

Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3826

Մեկնաբանություններ